Բունդեսթագի դիմաց հավաքված ցուցարարները, ովքեր պահանջում էին ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, մեծ ոգևորությամբ ընդունեցին դրական քվեարկության մասին լուրը:
Նրանք այդ լուրն ընդունեցին ծափողջյուններով, այնուհետև քոչարի պարեցին Բունդեսթագի մոտ՝ նշելով բանաձևի ընդունումը: Նշենք որ խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: