Կալանավորվել է Նուբարաշեն ՔԿՀ անվտանգության աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա. Պ.-ի կողմից նույն հիմնարկի կալանավոր Ա.Ո.-ի անվամբ ներկայացված հանձնուքի զննությամբ “Մայրաքաղաքային” տեսակի աղցանի մեջ հայտնաբերվել է 2 հատ 0.3 գրամ քաշով օվալաձև դեղահատի և 2 հատ 0.2 գրամ քաշով նմանատիպ դեղահատի կտորներ, որոնք իրենց մեջ պարունակում են զգալի չափերի հասնող “Բուպրենորֆին” տեսակի թմրամիջոց:
ՀՀ ԱՆ ,Նուբարաշենե ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս