Սկսվել են Նոր Հալեպ թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշտարակում, սեպտեմբերի 17-ին սկսվել են սիրիահայերի համար կառուցվող “Նոր Հալեպ” թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է “Երկրաբան-Ուտիք” ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ: Առաջին փուլում կատարվելու են “Նոր Հալեպ” թաղամասի եւ նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաեւ տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ եւ հետազոտություններ:
2-րդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում եւ գրունտների նմուշարկում: Թաղամասի կառուցման նախապատրաստական փուլի մեկնարկին ներկա էին նաեւ “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” ՀԿ-ի ներկայացուցիչներ:




Լրահոս