Թուրքիան «պատմական սխալ» է անվանել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան «պատմական սխալ» է համարում  Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

«Թուրքիան բոլոր հարթակներում անհրաժեշտ պատասխան կտա այդ որոշմանը: Այդ հարցը պետք է լուծվի ոչ թե քաղաքական գործիչների և պատգամավորների, այլ գիտնականների և պատմաբանների կողմից: Թուրքիայի համար այդ որոշումն իրավական ուժ չունի: Այն չի համապատասխանում բարեկամական հարաբերություններին: Դա պատմական սխալ է »,-ասվում է Քուրթուլմուշի հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիան Բեռլինից հետ է կանչել իր դեսպանին:




Լրահոս