Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա: Մեր առաջին քայլը Բեռլինից դեսպանին հետ կանչելն էր: Դրանից հետո մենք կգնահատենք իրավիճակը»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Անկարան Բեռլինից հետ էր կանչել իր դեսպանին՝ Հուսեյն Ավնի Կարսլիօղլուին: