
Սեպտեմբերի 17-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Պավել Ծ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 80,6 գ կանեփի յուրահատուկ հոտով չորացված զանգված: Ըստ Պավել Ծ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն և հավաքել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: