Lifenews-ի փոխանցմամբ՝ Ղրիմի դաշնային հարկային ծառայությունը ներկայացրել է հայտարարագրի արշավի արդյունքները, որոնցով 33,5 հազար ղրիմցիներ փոխանցել են եկամուտի տվյալները:
Ըստ տվյալների` թերակղզում ապրող 866 մարդ ունի 1-ից 10 միլիոն ռուբլի եկամուտ: Եվս 71 հոգի վաստակում են 10-ից 100 միլիոն: 8 հոգի ունի 100-ից 500 միլիոն ռուբլի եկամուտ: Երկու հոգի համարվում են ամենահարուստը:
«Մեկ քաղաքացի ունի 500 միլիոնից 1 միլիարդ ռուբլի, նույնիսկ 1 միլիարդից ավել եկամուտ: Վերջինս ստիպված կլինի սեփական եկամուտից 115 միլիոն ռուբլի հարկ վճարել»,- ասվում է Ղրիմի դաշնային հարկային ծառայության մամուլի հայտարարության մեջ: