Անգելա Մերկելը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների իմաստավորման հարցի շուրջ:

Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը:

«Գերմանիան ու Թուրքիան շատ բան է կապում»,­- նշել է նա` հիշեցնելով, որ ԳԴՀ-­ում ապրում են շուրջ 3 մլն քաղաքացիներ, որոնք թուրքական արմատներ ունեն:

«Ուստի ես եւ ԳԴՀ-­ի ամբողջ կառավարությունը մտադիր ենք ավանդ ներդնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման գործում»,- ­ասել Է Մերկելը:




Լրահոս