
Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը հաստատել է, որ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հեռանում է թիմից:
«Դանի Ալվեսը որոշել է հեռանալ «Բարսելոնա»-ից: Դա իր անձնական կարծիքն է, որին հարգանգով ենք վերաբերվում: Իսկ Նեյմարը կշարունակի հանդես գալ մեր թիմում և մեզ հետ կլինի երկար տարիներ: Կասկած չունեմ, որ Մասկերանոն կմնա, քանի որ նա առանցքային ֆուտբոլիստ է »,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: