Եղբոր սպանել եվ դիակը թաղել էր այգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները,  սպանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ  Խոջայանին:
Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը, մոր` 1938 թ. ծնված Փառանձեմ  Խոջայանի  ներկայությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր` 1970 թ. Հարություն  Խոջայանի   հետ, որի ընթացքում  աթոռի կոտրված մասով հարվածներ է հասցրել նրա գլխին, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքը թաքցնելու նպատակով, նույն օրը, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Գ. Խոջայանը եղբոր դիակը թաղել է իրենց տանը կից այգում: Հարություն Խոջայանի դիակը այգու վերջնամասից հայտնաբերվել և տեղափոխվել է  դիահերձարան: Հանգամանքները պարզվում են: Գառնիկ  Խոջայանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս