Լիոնել Մեսսին հոր հետ հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

CNN-ը հայտնում է, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով համարվում է ֆուտբոլի պատմության մեջ ամենատաղանդավոր խաղացողներից մեկը, հոր հետ հայտնվել է դատարանում 4,6 միլիոն չվճարած հարկի համար:

Դատախազները պնդում են, որ հայր ու որդի փորձել են թաքցնել Բարսելոնայից փոխանցվող եկամուտը օֆշորային հաշիվներում, որը հասնում է 4,6 միլիոն դոլարի: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց 22 ամսով ազատազրկում է սպառնում:

Դատը սկսվել է երեքշաբթի օրը, սակայն Մեսսին վնասվածքների պատճառով չի ներկայացել դատին: Նա և հայրը՝ Ջորջ Մեսսին (նա է տնօրինում ֆինանսական գործերը), պետք է ներկայանային վկայություն տալու համար:

Իսպանական սպորտային «Marca» թերթը հայտնում է, որ վեց վկա փաստել է, որ Մեսսին գաղափար չի ունեցել այն պայմանագրերից, որոնք ստորագրել է: Հայրն ու եղբայրն են փաստաթղթերի գծով պատասխանատուն:




Լրահոս