Թուրքիայի նորանշանակ վարչապետը «մեծ սխալ» է անվանել Բունդեսթագի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը «մեծ սխալ» է: Այս մասին հայտնում է «Հաբերլեր»-ը:

«Թուրքիան Գերմանիայից հետ է կանչել իր դեսպանին: Մենք երբեք չենք ճանաչի այդ որոշումը: Թուրք ժողովրդի անցյալը բոլորին հայտնի է: Մենք հպարտանում ենք մեր անցյալով: Տվյալ որոշումը սխալ է»,- հայտարարել է Յըլդըրըմը:




Լրահոս