
Երեկ գիշեր “Մասկարադ” գիշերային ակումբում հափշտակել են հայ աղջկա պայուսակը: Սակայն այս գողությունը ուշագրավ է այնքանով, որ պայուսակը հափշտակել են Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիները: Ակումբի հաճախորդուհին դիմել է ոստիկաններին եւ ժամեր անց հայտնաբերվել են կասկածյալները: Նրանք Իրանի երկու 20–ամյա քաղաքացիներ են, հավանաբար ուսանողներ են, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։
Կատարվում է քննություն: