Ստեփանավանում երեք անձի դանակահարության մանրամասները. նրանցից երկուսն անչափասներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է 3 անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը:

2015 թվականի դեկտեմբերի 29-ին «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ էր ստացվել, որ կտրող-ծակող վերքերով բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 3 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ նշված երեք անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են Ստեփանավանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. պատանիների միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում միջադեպի անչափահաս մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող գաղտնի փականով ծալովի դանակով հարվածներ է հասցրել երեք անձի, որոնց հետևանքով նրանցից երկուսին պատճառվել է ծանր, մեկին՝ թեթև մարմնական վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) և 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս