Վոլգոգրադի կառավարման ակադեմիայի կրթական հաստատության պետը ՀՀ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՌԴ ՆԳՆ դաշնային պետական բարձրագույն մասնագիտական կրթության Վոլգոգրադի կառավարման ակադեմիայի կրթական հաստատության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտական կրթության և ոստիկանական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության խորացման, փորձի փոխանակման, ուսումնական ժամանակակից մեթոդների կիրառման և այլ հարցեր:

Կողմերն ընդգծեցին, որ արդեն ավանդական փոխգործակցությունը երկուստեք կարևոր է Հայաստանի Հանրապետության և ՌԴ իրավապահ համակարգերը երիտասարդ ու պրոֆեսիոնալ հերթափոխով ապահովելու համար, և կարվի ամեն ինչ՝ այդ կարևորագույն խնդիրը լիարժեք լուծելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության մարմինների համար կադրերի պատրաստման, ինչպես և կրթահամալիրի հետ համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանը Վլադիմիր Տրետյակովին պարգևատրեց «Օրենքի պատվար» մեդալով:




Լրահոս