Ավելի քան երկու շաբաթ է անցել Արմավիրի մարզի մոտ 17 համայնքում տեղի ունեցած կարկտահարությունից, բայց դեռ հայտնի չէ, թե ՀՀ կառավարությունը գյուղացիներին պատրաստվում է արդյոք որեւէ կերպ օգնել, թե ոչ: Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիների կրած վնասները դեռ հաշվարկում են: Ըստ նրա՝ վնասները հաշվարկող հանձնաժողովը այսօր առավոտյան մարզպետարանին կներկայացնի իր եզրակացություն:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վնասներից բացի՝ քննարկվում է նաեւ կարկուտից տուժած բնակիչների վարկային պարտավորությունների խնդիրը:
Մարզպետարանը հաշվարկները կներկայացի ՀՀ գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութուններին: Ըստ մարզպետի՝ քննարկում են կարկուտից տուժած գյուղացիների վարկային պարտավորությունները երկարաձգելու հարցը: