Դանակահարություն Վանաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանցից ոստիկանության Տարոնի բաժնում, սեպտեմբերի 16-ին հաղորդում է ստսցվել, որ որովայնի մասում ստացած ծակած-կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 53-ամյա Կամո Ք.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը  ստացել է “Ղշլաղ” կոչվող թաղամասում՝ վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ոստիկանության Լոռիի մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Կամո Ք.-ին դանակով մարմնական վնասվածք է պատճառել 32-ամյա Ռոբերտ Հ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, Ռոբերտ Հ.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասից Տարոն-2 թաղամաս տանող ճանապարհին վիճաբանել է Կամո Ք.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ռոբերտ Հ.-ի  աջ  ձեռքին, այնուհետեւ Ռոբերտ Հ.-ն խլելով դանակը, նույն դանակով հարվածել է Կամո Ք.-ի որովայնին եւ պատճառել  վնասվածք:
Ռոբերտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս