Ծեծ, վնասվածքներ, գույքի ոչնչացում. հետախուզվողը վերադառնում էր Կրասնոդարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 1-ին, ժամը 08.20-ին, ՌԴ Կրասնոդար քաղաքից Գյումրի վերադառնալիս Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Էդգար Մ.-ն, ով փետրվարի 26-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/, 118 հոդվածի /ծեծ/ և 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքներով:




Լրահոս