Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ “ձախ դաստակի 1-ին և 2-րդ մատի պատռված վերք” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ն, որը հայտնել է, որ 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող շինանյութի խանութից գնել է շինփամփուշտ, որը պայթել և վնասել է ձեռքը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Գևորգ Խ.-ն խանութում ասեղով բացել է շինփամփուշտի պարկուճի ծայրը, ինչի արդյունքում այն պայթել է` պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Շինփամփուշտը պայթել եվ վնասել է ձեռքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ