Այս տարի գործազրկության ցուցանիշն ավելի մեծ է լինելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս տարվա ապրիլի վերջի դրությամբ կազմել է 81 հազար: Սա անցած տարվա նույն ցուցանիշից ավել է շուրջ 6 հազար 500-ով: Վերը նշված տվյալները նախօրեին հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ի դեպ, հարկ է նշել, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում առկա գործազրկության ընդհանուր մակարդակը չի արտացոլում:

Սովորաբար գործազուրկների թիվը պաշտոնապես գրանցվածներից առնվազն երեք անգամ ավել է լինում: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց գործազրկության մակարդակի թարմ տվյալներ հրապարակել, դրանք կլինեն այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալներն ամփոփելուց հետո: Բայց այսօրվա տվյալներով արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ այդ ցուցանիշն անցած տարվանից մեծ է լինելու: Հայաստանի բնակչության սոցիալական վիճակը բնորոշող տվյալներից է նաեւ մանրածախ առեւտրի վիճակը: Ըստ ԱՎԾ-ի՝ այն անցած տարվա համեմատ մոտ 5 տոկոսով նվազել է: Այսինքն՝ Հայաստանում մարդիկ 2016-ի գարնանը 5 տոկոսով ավելի աղքատ են, քան 2015-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս