Ֆինանսների նախարարությունն՝ ընդդեմ Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող ընկերության. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բողոքարկման պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնել՝ ընդդեմ «Ագաթ-777» ընկերության: Բանն այն է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարել ուսումնական արհեստանոցների եւ լսարանների մատակարարման ծառայության ձեռքբերման նպատակով: Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում է եղել նաեւ «Ագաթ-777» ՍՊԸ-ն: Այսինքն՝ ընկերությունը փորձել է մասնակցել մրցույթին, սակայն իրավունք չի ունեցել մասնակցելու գնումների գործընթացին:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Ագաթ-777» ընկերությունը պատկանում է քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքին, եւ հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մշտապես հաջողացնում է բազմաթիվ պետպատվերներ ստանալ: Նույն քննչական կոմիտեի շինաշխատանքները եւս «Ագաթ-777» ՍՊԸ-ն էր իրականացրել, որի երեսպատման թիթեղները ուժեղ քամու հետեւանքով պոկվեցին, թափվեցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս