«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Գոտիները ձգելու» և պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու շրջանակներում, ինչպես հայտնի է, նախարարություններին հանձնարարվել է կրճատումների ցուցակ ներկայացնել։ Մեր տեղեկություններով՝ ակնարկ է արվել, որ լավ կլիներ, եթե այդ ցուցակում նաև փոխնախարարների անուններ լինեին։ Վարչապետի վերը նշված հայտարարություն-պահանջից հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանը առաջինն է կրճատումների սեփական ցուցակով շտապել վարչապետի մոտ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։