Սերժ Սարգսյանի հարուստ օգնականը. ինչպես է երիտասարդը հասցրել միլիոնատեր դառնալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բավականին պատկառելի հարստություն կուտակել: Նա 2015 թվականի վերաբերյալ իր հայտարարագրում իբրեւ եկամուտ նշել է աշխատավարձը, որն ամսական կազմում է մոտ 627 հազար դրամ, եւ վարձակալության դիմաց ստացված վճար՝ 48 մլն դրամի չափով, ինչպես նաեւ 17 մլն 470 հազար դրամ շահաբաժնի ստացում: Անցած տարվա վերջին նրա փոխառությունները կազմել են 387 մլն 319 հազար դրամ: Սա էլ դեռ ամենը չէ: Սերժ Սարգսյանի օգնականն անցած տարի 41 մլն դրամով գնել է «Porsche Cayenne 3.6» մակնիշի ավտոմեքենա:

222361296137386

Նրա կնոջ՝ Սոնա Առաքելյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 135 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ Բերբերյանի կինը հայտարարագրել է աշխատավարձ՝ ամսական մոտ 216 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավ է, որ Բերբերյանի թոշակառու մայրը 156 մլն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել, իսկ նրա փոխառությունը 2015-ի վերջին կազմել է 125 մլն դրամ:

Բերբերյանի մայր նաեւ հայտարարագրել է, որ անցած տարի 535 հազար դոլար նվեր է ստացել: Պաշտոնյայի զավակը` Արիս Բերբերյանը, որը դրամական միջոց եւ եկամուտ չի ունեցել, անցած տարի երկու հատ «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենա է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 20 հազար դոլար, եւ հետագայում դրանք վաճառել է:




Լրահոս