Երեվանում ամուսինը ծեծել է կնոջը, վերջինս էլ դանակահարել է նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Երեւանի Դ. Մալյան փողոցում՝ վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռոբերտ Մ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Դ. Մալյան փողոցի 22/6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 27-ամյա Նոռա Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն` Ռոբերտ Մ.-ին` պատճառելով վնասվածք:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, Նոռա Ա.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Վերջինս հաղորդում է տվել նաեւ, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, Ռոբերտ Մ.-ն ձեռքերով սեղմել է իր պարանոցը, քաշել մազերը եւ հարվածելով թիկունքին` պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 13.50-ին, Ռոբերտ Մ.-ն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հիշյալ բնակարանում, վիճաբանության ժամանակ, ցանկացել է խոհանոցային դանակը վերցնել կնոջ` Նոռա Ա.-ի ձեռքից, սակայն վերջինս անզգուշությամբ դանակով վնասել է իր որովայնի ձախ հատվածը եւ պատճառել նշված վնասվածքը: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս