Եվրամիությունը Հայաստանին և Թուրքիային կառուցողական երկխոսության կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը Հայաստանին և Թուրքիային կոչ է անում կարգավորել հարաբերություններն ու կառուցողական երկխոսության հույս է հայտնում: Այս մասին Sputnik գործակալությանն ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Հայտարարությունն արվել է Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Բեռլինի և Անկարայի միջև դիվանագիտական լարվածության ֆոնին:

«Եվրամիությունը հետագա իրական գործողությունների կոչ է անում, որոնք կհանգեցնեն հայ և թուրքական քաղաքացիական հանրությունների միջև լիարժեք հաշտեցմանը: ԵՄ-ն հակված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և խրախուսում է առանց նախապայմանների գործընթացի սկիզբը»,-ասել է Կոսյանչիչը:




Լրահոս