Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Այցի շրջանակում առաջին հանդիպումը կայացել է  Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են համագործակցության ծրագրերն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքները: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի աշխատակիցների հետ:  Հանդիպումներ են կայացել նաև  Ստեփանակերտի մարզադպրոցում  և համար 6 մանկապարտեզում:

ԼՂՀ կատարած այցի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները  Ստեփանակերտի քաղաքապետարանում մասնակցել են համատեղ ծրագրերի հեռանկարներին առնչվող կլոր-սեղան քննարկմանը: Երևանից ժամանած հյուրերը Ստեփանակերտի քաղաքապետարանին, մարզադպրոցին և մանկապարտեզին Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի կողմից հանձնել են նվերներ և ցուցաբերել տեխնիկական աջակցություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս