«RT International» գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է թողարկել, որում Su-34 կործանիչները ոչնչացնում են Իսլամական պետության նավթի վերամշակման գործարանը Թուրքիայի սահմանի Ռաս ալ-Այն քաղաքի մոտ:
Հինգշաբի օրը թողարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են ռուսական կործանիչները հարվածում նավթի ջրամբարներին, որոնք տեղակայված են Իսլամական պետության հսկողության ներքո գտնվող տարածքում:
Նոր հարվածը մի մասն է կազմում Ռուսաստանի կողմից գործադրվող ինտենսիվ ջանքերի՝ Սիրիայում ահաբեկիչների գործողությունների ֆինանսավորումը կրճատելու համար: