ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի սկզբում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին, նշելով, որ ամեն անգամ նշվում է, որ Ղարաբաղը կվերադառնա բանակցությունների սեղանին, սակայն այդպես էլ որևէ քայլ չի արվում: Փաշինյանն առաջարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին հրավիրել Ազգային ժողով և քննարկումներ անցկացնել, քանի որ ռուսական կողմից այս առումով այլ հայտարարություններ են արվում:
«Պետք է ներկայացվեն ապացույցներ, որ Հայաստանը բավարար ջանքեր է գործադրում Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններում ապահովելու համար»,- նշեց նա: Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը միանշանակ կողմ էր Փաշինյանի` քննարկում անցկացնելու առաջարկին, սակայն կարծում էին, որ այժմ տեխնիկապես հնարավոր չէ, քանի նախարարն այստեղ չէ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: