«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում  հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման  8 արձանագրություն՝ ապօրինի հատված  21 ծառի  համար:

Կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ  և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն  ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից:

«Գոշ տեղամաս» մասնաճյուղի 6-րդ  պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն  ծառի ապօրինի հատման դեպք:

bf6c3849-ab37-46fc-a31e-c89101a76906

«Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1-ին, 3-րդ և 10-րդ  պահաբաժիններում`  հայտնաբերվել և արձանագրվել է անտառխախտում՝ ապօրինի հատված  3 կանգուն ծառի նկատմամբ:

cd5cb516-71a2-473b-9e2d-f708dd858b66

Նշված  անտառխախտման 8 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկի Բնապահպանական պետական տեսչության տարածքային  բաժինը:

Ապօրինի ծառահատումների բացահայտման որոշ գործողություններ իրականացվել են ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:




Լրահոս