Թող ոչ ոք չակնկալի, որ հանկարծ գերմանա-թուրքական հարաբերությունները լիովին կվատթարանան. Թուրքիայի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է «RT International» գործակալությունը, Գերմանիայի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի սպանությունները որպես «ցեղասպանություն» ճանաչումը չի քանդի Անկարայի և Բեռլինի միջև հարաբերությունները: Այս մասին այսօր «AFP»-ին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Գերմանիան և Թուրքիան երկու շատ կարևոր դաշնակիցներ են: Թող ոչ ոք չակնկալի, որ հանկարծ հարաբերությունները լիովին կվատթարանան այս կամ նմանատիպ այլ որոշումների պատճառով: Ինչևէ, դա չի նշանակում, որ մենք չենք արձագանքի կամ որևէ բան չենք ասի»,- «AFP»-ին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:




Լրահոս