Ստամբուլում ոստիկանությունը շրջափակել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը, փոխանցում է Deutsche Welle-ն:
Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են դեպի գլխավոր հյուպատոսություն տանող շենքը, ինչպես նաև ջրցաններ տեղադրել:
Տվյալ միջոցները կիրառվել են՝ կապված հյուպատոսության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ցույցի հետ: Ցույցի մասնակիցները բողոքել են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ:
Ավելի վաղ Անկարան Բեռլինից հետ էր կանչել իր դեսպանին: