Գերմանիան պետք է քայլեր ձեռնարկի Էրդողանի դեմ. Սեմյոն Բաղդասարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Lifenews-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսթագի 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի զանգվածային սպանությունները ճանաչելու որոշումը:

«Գերմանիայում սկսում են հասկանալ, որ այլևս չի կարելի աջակցել Անկարայի իշխանություններին»,- Lifenews-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Բաղդասարովը:

«Գերմանիան քաջատեղյակ է, որ պետք է ինչ-որ բան անել Էրդողանի հետ: Այն, ինչ այժմ կատարվում է Թուրքիայում (շարունակվում է կրոնական և էթնիկ փոքրամասնությունների ցեղասպանությունը), արդեն շատ հեռու է գնում: Հարավ-արևելքում շարունակվում են քրդերի զանգվածային սպանությունները, գլուխներն են կտրում, ողջ-ողջ այրում են»,- ասել է Բաղդասարովը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիան ընդունել է բանաձևը, որով ճանաչել է 1915 թվականի հայերի զանգվածային  սպանությունները որպես «ցեղասպանություն»:




Լրահոս