«Ռիա նովոստի»-ն տեղեկացնում է, որ աշխարհի խոշորագույն սոցիալական կայքի` Ֆեյսբուքի տնօրենների խորհուրդը առաջարկել է համահիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին, որ ընկերությունից հեռանալու դեպքում փոխանցի իր մասնաբաժինը:
Տնօրենների խորհուրդը ընկերության հիմնադիրին առաջարկել է հեռանալու դեպքում հրաժարվել քվեարկության իրավունքի անցումային կանոններից:
«Եթե Ցուկերբերգը հեռանա, մեր վրա ազդեցությունը կարող է շատ բացասական լինել»,- ասել է տնօրենների խորհուրդը: Այսպիսով, ըստ տնօրենների կողմից առաջարկվող նոր կանոնների, ֆեյսբուքից հեռանալու կամ մահանալու դեպքում Ցուկերբերգն ու նրա ժառանգները կզրկվեն ընկերության ներսում ձայնի իրավունքից:
Հիշեցնենք, որ ֆեյսբուք սոցիալական կայքը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարին 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից: