Կրեմլում հաստատել են տեղեկություններն այն մասին, որ հուլիսի սկզբին Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպում է նախատեսվում:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, նման հանդիպում նախատեսվում է: Մենք այդ մասին կհայտնենք, երբ վերջնականապես համաձայնեցվեն և հաստատվեն հանդիպման ժամկետները»,-ասել է Պեսկովը: