ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, եւ որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն դրան: Նա այդ որոշումը պատճառաբանել է ԼՂ խնդրով՝ ասելով, որ չավարտված պատերազմի դեպքում խորհրդարանական կառավարումը ճիշտ մոդել չէ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ խուսափել է պատասխանել վարչապետի փոփոխության մասին հարցին եւ հստակ չի ասել, թե ինչու այսքան ձախողումներից հետո չի փոխում նրան: «Ժողովուրդ»-ի աղբյուրները նաեւ ասացին, որ Ս. Սարգսյանը խոսել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին, ասել, որ ի տարբերություն մյուս երկրների՝ ՀՀ-ին ձեռնտու պայմաններ են առաջարկվել, այդ թվում` սպառազինությունների ձեռքբերման հարցում:




Լրահոս