Պատգամավորները փակ հանդիպում կունենան Էդվարդ Նալբանդյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հատնել էինք, որ այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց արտաքին հարաբերությունների հանձնաժողով հրավիրել ԱԳՆ ներկայացուցիչներին և ապացույցներ տրամադրել այն մասին, որ Ղարաբաղի` բանակցությունների սեղան վերադարձի շուրջ գործընթացներ են տեղի ունենում: Հանձնաժողովի բոլոր անդամներն էլ դրական գնահատեցին առաջարկը, սակայն նշեցին, որ այս պահին դա կազմակերպելը բարդ կլինի:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս նշեց, որ շատ տեղին է Փաշինյանի առաջարկը, և իրենք արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին գործերի նախարարի հետ` կազմակերպելու փակ հանդիպում, որի ժամանակ կտրվի բոլոր հարցերի պատասխանները:

Զաքարյանը հույս հայտնեց, որ այդ փակ ֆորմատի հանդիպումը կմնա փակ, քանի որ մինչև այժմ չի եղել մի հանդիպում, որն օրեր հետո մամուլում ստորակետով ու վերջակետով չի հրապարակվել:




Լրահոս