Փարիզի ջրհեղեղի հետևանքները. Սենայի ջրի մակարդակը 30 տարվա ռեկորդային ցուցանիշի է հասել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում ամառը սկսվել է հորդառատ անձրևներով, ինչի արդյունքում քաղաքը հայտնվել է ջրհեղեղի սպառնալիքի տակ: Որոշ քաղաքներում փակ են դպրոցներն ու խանութները:

Սենայում ջրի մակարդակը հասել է 1982թ. ռեկորդային ցուցանիշի՝ 5,5 մետրի: Այս մասին հայտնում է BFM TV-ն:

Օդերևութաբանները հաստատում են, որ անձրևները կողողեն Ֆրանսիան նաև առաջիկա օրերին, հեղեղներն իրենց գագաթնակետին կհասնեն նաև հանգստյան օրերին, իսկ գետը կբարձրանա մինչև 5-5,7 մ:

Նախօրեին Սենայի հեղեղման պատճառով Լուվրից տարհանվել է արվեստի գործերի մի մասը:

1 2 3 4 5 6 8 9 10 11 12

 




Լրահոս