Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու մասին գործընթաց սկսելու հարցը:
Նախահիծը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Լսելով բոլորի կարծիքները` Քոքոբելյանն առաջարկեց մեկ տարով հետաձգել նախագիծը: «Ես մի բան եմ ուզում ասել, որ վտանգավոր եմ համարում «մեր մեծ ախպերը մեզ կփրկի գաղափարի» փոխարինմամբ «զապադ նամ պոմոժետ»-ով», – նշեց Նիկոլ Փաշինյանը, այնուհետև քվեարկության դրվեց մեկ տարով հետաձգվելու հարցը. այն ընդունվեց: