ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին վիրահատել են: Նա վրիահատվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական (Մուրացանի անվան) կլինիկական զինվորական հոսպիտալում և այժմ էլ գտնվում է այնտեղ:
Մեր տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ մամուլի խոսնակից փորձեցինք ճշտել մանրամասներ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի վիրահատության մասին, սակայն նա չմանրամասնեց, թե առողջական ինչ խնդիրներ են առաջացել` մեկնաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք է»:
Յու. Խաչատուրովի վիճակը գնահատվում է նորմալ: