Ալիևն ու Մերկելը ԼՂ իրավիճակի շուրջ քննարկում կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին տեղի կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով newskitchen.eu-ն, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

«Ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը»,- ասել է նա:

Զայբերտի խոսքով՝ երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը:




Լրահոս