Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ ՀՀ- ից ժամանած մի խումբ հայ բարերարների:
Քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական ոլորտի խնդիրներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար՝ այն համարելով կարեւոր եւ պահանջված:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: