Արման Թաթոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆրանկլը եւ ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք  ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել փոխգործակցությունը:

Դեսպան Ավակովը, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը,պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցեր երկկողմ համագործակցության շրջանակներում:

Պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում ԵԱՀԿ գրասենյակի դերը, ինչպես նաեւ հաստատել  իր պատրաստակամությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս