ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը:
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։
Ձեռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ. Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա. Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։
Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Նախաքննությունը շարունակվում է։