Սիրիական բանակը Ռաքքայում սկսել է «Իսլամական պետության» դեմ հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված՝ մայրաքաղաք Ռաքքայում սկսել է խմբավորման դեմ հարձակումը, գրում է լիբանանյան Al-Akhbar պարբերականը:

Ավելի վաղ Ռաքքայի ազատագրման հարցով օպերացիայի սկզբի մասին հայտարարել էին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական ընդդիմադիր ստորաբաժանումները:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ նոր օպերացիայի մասին որոշումն ընդունվել է սիրիական իշխանությունների կողմից: Առաջնահերթ թիրախում է հայտնվել Աթ-Թաբկա քաղաքը, որը գտնվում է Ռաքքայից ոչ հեռու:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական ավիացիայի աջակցությամբ սիրիական բանակը լուրջ հարձակում է սկսել «Իսլամական պետության» ուժերի վրա:Պարբերականը հայտնում է նաև, որ օպերացիան պլանավորվում էր դեռևս փետրվարին, սակայն իրավիճակը փոխվեց՝ հրադադարի ռեժիմի հարցով համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:




Լրահոս