Ինչպես է հարստացել Գեղարքունիքի փոխմարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հրապարակը» գրել էր, որ 2014-ին Գեղարքունիքի փոխմարզպետ դարձած Կարեն Հակոբյանը երկու տարվա ընթացքում հասցրել է սեփական գազալցակայանն ու բենզալցակայանն ունենալ, իսկ մարզի Լանջաղբյուրի գյուղապետի հետ առաջիկայում պատրաստվում է ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից:

Ինչպես է հաջողացրել: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ փոխմարզպետ Հակոբյանն ասաց. «Այն ամենը, ինչ-որ ես ունեմ, մինչեւ փոխմարզպետ նշանակվելն եմ ունեցել` մինչեւ 2013 թվականը, որից հետո մինչ այսօր նոր ոչինչ ձեռք չեմ բերել: Իսկ ինչպես եմ ձեռք բերել. իմ հորեղբոր տղան ներդրում է կատարել գազալցակայանի համար, որն իմ ծննդավայրում է` Լանջաղբյուր գյուղում, այնտեղ էլ ես կառուցել եմ լցակայանը 2013 թվականին»,-պարզաբանեց նա:




Լրահոս