Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 3-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց համալսարանի 25-ամյակին նվիրված փոստային բացիկ՝ մեկ նամականիշով:
Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքը և համալսարանի 25-ամյակին նվիրված լոգոտիպը:
Նամականիշը շրջանառության մեջ է դրել «Հայփոստ» ՓԲ ընկերությունը: Ձևավորման հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպաքանակը` 500 օրինակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն