
«Կարող եմ ասել, որ համոզված եմ` երկրի նախագահն ամեն ինչ անում է երկրի համար, որպեսզի լավագույն պայմաններով պայմանագրեր կնքվեն»:
Մենք էլ կարող ենք ասել, որ համոզված ենք, որ երկրի ոչ լեգիտիմ նախագահն ամեն ինչ անում է քրեաօլիգարխների համար, ՀՀԿ-ական գործարար պատգամավորների համար, որոնցից մեկը Գարեգին Նուշիկյանն է: Ամեն ինչ անում է, որ նրանց համար լավագույն պայմաններով պայմանագրեր կնքվեն, որ նրանք բարգավաճեն, ամենուր գովաբանեն, փառաբանեն, երկրպագեն Սերժ Սարգսյանին: Իսկ ժողովրդի համար ի՞նչ է անում. թալանում է մարդկանց: Այդ հարցին ՀՀԿ-ական գործարար պատգամավորը դժվար թե կարողանա պատասխանել, քանի որ դա արդեն չի մտնում Ս. Սարգսյանի գովքի կոնցեպցիայի մեջ: