ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աղջիկը պիտի մանկուց իմանա, որ հնազանդ է լինելու: Չնայած շատ է լինում, որ երկու տարուց տերը հնազանդ է դառնում, հնազանդը՝ տեր»:

Հովհաննես Մարգարյան

Գենդերային հավասարության մասին օրենքը ներկայացնելուց հետո ՕԵԿ-ական պատգամավորը հիմա էլ անցավ նոր ծայրահեղության` կնոջ հնազանդություն է փորձում քարոզել, ինչից միջնադարի հոտ է գալիս: Ըստ նրա` կա՛մ պետք է լինի այլասերվածություն, կա՛մ կնոջ ստրկացման վիճակ, այլ` նորմալ վիճակներ, նորմալ փոխհարաբերություններ երեւի թե չկան: Լավ է` Հ. Մարգարյանը ինկվիզիցիա չի առաջարկում: Փաստորեն, նույնիսկ ոչ պահպանողական ուղղվածություն ունեցող ՕԵԿ-ի ներկայացուցիչների խոսքերից վաղ ֆեոդալիզմի հոտ է փչում, հետո էլ ժողովրդավարական արժեքներից եւ երկրի զարգացումից են խոսում:




Լրահոս