Երևան -Գողթ ճանապարհը վաղ առավոտից փակ է. Արամ Հարությունյանի նամակը գյուղացիներին հետ չի կանգնեցրել որոշումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն առավոտվանից փակ են պահել Երեւան-Գողթ ճանապարհը:

ArmLur.am-ը Գողթ համայնքի ղեկավար Արավազդ Հակոբյանի հետ հեռախոսազրույցում պարզեց, որ քիչ առաջ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն է ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը:

Սակայն գյուղացիները չեն պատրաստվում բացել ճանապարհը, նրանք նշում են, որ իրենց ոչ մի գրություն չի հետաքրքրում, ճանապարհը փակ են պահելու մինչեւ չեղյալ կհայտարարվի Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը:

Նշենք, որ Գեղարդալիճը գտնվում է Աժդահակի ստորոտին. (2800մ) բարձրության վրա: Գեղարդալիճի բարձրացման ծրագիր կա, կա նաև Գեղարդալիճը սնուցող ծրագիր: Պետք է կառուցվի 2-րդ ջրատարը: Լճի բարձրացման դեպքում ջրից կօգտվեն ևս մի քանի համայնքներ: Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա: Ըստ գյուղապետի գյուղի բնակիչները ծանոթ են եղել վերոնշյալ ծրագրերեին: Սակայն մի խումբ բնակիչներ փորձում են խափանել այդ ծրագրերը:Ահռելի մեծ ծրագիր է իրենից ներկայացնում, որը կոչվում է «Գեղարդալիճ»: Ըստ գյուղապետի` Մարզպետը երկուշաբթի օրը ամբողջությամբ պատրաստ նախագծով ժողովրդի հետ կփորձի բանակցություններ վարել: Armlur.am-ի զրուցակցի փոխանցմամբ` Երեւան-Գողթ ճանապարհի փակ լինելու հետեւանքով բազմաթիվ զբոսաշրջիկներ ստիպված են լինում հետ վերադառնալ, կամ ոտքով անցնել ճանապարհի այդ հատվածը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս