ԴԱՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ani Qochar PRODUCTION»-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ «Ես Yes!» երիտասարդական ամսագիրը Անի Քոչարից խլել են, այժմ էլ փորձում են խոչընդոտել Անիի հրատարակած նոր` «Ես եմ…» ամսագրի լույսընծայումը:
Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Անին հայտնեց, որ իր դեմ Panarmenian Media Group-ի ներկայացված հայցը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, այսինքն՝ հայցի այն մասը, որ պահանջում է նոր ամսագիրը կալանքի տակ դնել, չի բավարարվել, պարզապես թերթի վաճառակետերում աշխատակիցներին հավատացրել են, որ ամսագրի վրա կալանք կա, եւ այն չի կարելի վաճառել: Անին նաեւ տեղեկացրեց, որ իր եւ Panarmenian Media Group-ի միջեւ այլեւս դատ չի լինելու, քանի որ ինքը համաձայնության է եկել ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արմեն Արզումանյանի հետ:




Լրահոս